





Սպասում ենք ԴիլիՏՈՆ 2023-ին
ԴիլիՏոնը Հայաստանում տուրիզմը զարգացնելու և ամենագեղեցիկ քաղաքներից մեկում հյուրընկալության ամենատպավորիչ օրինակն է:
Մեր մասին
Դիլիտոնի նպատակն է տեղացիների համար համայնքի զբոսաշրջային պոտենցիալից օգտվելու և կայուն եկամուտ ունենալու մեխանիզմներ ստեղծելու միջոցով նպաստել նրանց զբաղվածությանը և կյանքի որակի բարելավմանը։

Փառատոնի օրակարգ

Փառատոնի պաշտոնական մեկնարկ, որի ընթացքում իրենց ողջույնի խոսքով հանդես կգան միջոցառման կազմակերպիչները, հյուրեր։
Փառատոնի տարածքում կմեկնարկեն մանկական անկյունը, միասին գունազարդենք Երևանը միջոցառումը և այլ հետաքրքիր ու զվարճալի խաղեր։


Փառատոնի մանկահասակ հյուրերին իրենց երաժշտական և ուսուցողական խաղ-մրցույթներով կզվարճացնեն ԺՊԻՏ ստուդիայի մուլտհերոսներն ու դերասարնները։
Հրավիրում ենք միասին ունկդրելու «Տիեզերք» Բենդի գեղեցիկ երաժշտությունը: Դա խումբ է, որը չունի գեղարվեստական սահմաններ: Բենդը ստեղծում է երաժշտություն`օգտագործելով հայ գրողների բանաստեղծությունները, ինչպես նաև գրում է երգեր, որոնք արտացոլում են իրենց հետ կատարվող ամեն ինչ՝ համադրելով հույզերն ու հայկական ազգային երաժշտությունը։


Այնուհետև հրավիրում ենք վայելելու “Hope For Coffee” հայկական ինդի, ֆոլկ-ռոք, ալտերնատիվ ռոք խմբի կենդանի կատարումները։ Երաժշտական ուրույն ոճն ու սեփական երաժշտական ստեղժագործությունները դարձան հիմնական ոգևշնչումը այս նախագծի կայացման գործում։ Շուտով ` Hope For Coffee-ն պատրաստվում է թողարկել իր առաջին ամբողջական ալբոմը “Armenian Adventures” անվամբ:
Փառատոնի տաղավարները
Մասնակիցները ԴիլիՏՈՆ- ի մասին
Գրանցվեք փառատոնին
Դիլիջանի տեղանքը ՀՀ քարտեզի վրա
