“Hope For Coffee” -ն հայկական ինդի, ֆոլկ-ռոք, ալտերնատիվ ռոք խումբ է։ Բենդը ձևավորվել է Երևանում 2019 թվականին` Կոնստանտին Աբգարյանցի և Արտակ Ղազարյանի կողմից, սկզբում որպես դուո, իսկ արդեն 2020 թ․ կեսերից Hope For Coffee-ն վերածվեց քառյակի և ձեռք բերեց բենդային հնչողություն: Ակտիվ համերգային և աշխատանքային գործունեությունը հիմնաքարն է խմբի հաջողության համար:
